News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարների մեծ հավաքածու ունեցող թուրք գործարար Մուհամեդ Յուքսելը սկանդալային հայտարարություն է արել՝ պնդելով, թե Աթաթուրքին թունավորելով սպանել են։

Թուրքական Haberturk-ի հետ զրույցում նա նշել է, թե իր ձեռքում են գտնվում Աթաթուրքի դիարձման լուսանկարները, որոնք ինքը ոչ մեկին չի հանձնի եւ երկար ժամանակ չէր էլ ցանկանում խոսել այդ մասին։ «Դիահերձումից հետո չի ներկայացվել փորձաքննության արդյունքը։ Կարծում եմ, որ այն կարող է լինել պետական արխիվում, եւ պահանջում եմ բացատրություն տալ։ Ինչո՞ւ ժողովրդին տեղեկություն չեն տալիս։ Ինձ մոտ կա դիահերձումն իրականացնող բժիշկներից մեկի կողմից արված լուսանկարներ, որոնցում Աթաթուրքի բացված որովայնն է երեւում»,-նշել է գործարարը՝ պնդելով, թե Աթաթուրքին թունավորել են Սալիգրան կոչվող միզամուղ դեղամիջոցի միջոցով։

Թուրք գործարարի խոսքով՝ երբ Ֆրանսիայից բժիշկներ էին գալիս, Աթաթուրքի առողջական վիճակը բարելավում էր, սակայն նրանց գնալուց հետո, երբ նրա բուժումը կրկին ստանձնում էին թուրք բժիշկները, առողջական վիճակը վատթարանում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ