News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիր, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավել են մի քանի պարկ տարբեր փաստաթղթեր, համակարգչի բլոկ, նոթբուք, սկավառակներ, հիշողության կրիչներ, բջջային հեռախոսներ, «Ձախ ճակատի» խորհրդանիշը եւ  թռուցիկներ:

Այդ մասին Ուդալցովը հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Ուդալցովը նաեւ հայտնել է, որ իրեն եւ կնոջը` Անաստասյա Ուդալցովային հանձնել են  հարցաքննության կանչման հայտ, որը պետք է տեղի ունենա հունիսի 12-ին, ժամը 11.00-ին:

Life News-ի հետ զրույցում նա հայտնել էր, որ իրավապահներն իրենց նորմալ են պահել:  «Բռնություն չի եղել, խուզարկոթյունը շան հետ էր, ներկա էր նաեւ օպերատորը, մեզ լուսանկարում էին: Խուզարկության թուղթը թվագրված էր հունիսի 8-ով, սակայն եկել էին այսօր` հանրահավաքից առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ