News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

 Վատիկանի բանկին կասկածում են մաֆիայի գումարները լվանալու մեջ: Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատախազությունը խնդրել է Վատիկանի բանկից բացահայտել հաշիվներից մեկի տվյալները:

Քննիչներին հետաքրքրել է Նիննի Տրեպյեդիի հաշիվը: Նա կաթոլիկ հոգեւորական է, ով այժմ հեռացվել է ծառայությունից:

2007-2009թ. հոգեւորականը մոտ մեկ միլիոն եվրոյի փոխանցում է արել: Քննիչները կասկածում են, որ Տրեպյեդին մեղսակից է Սատանա մականունով սիցիլիական մաֆիոզ Մատտեո Մեսինա Դենարոյի գումարների օրինականացմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 25-ին Վատիկանի բանկի ղեկավար Էտտորե Գոտտի Տեդեսկին պաշտոնանկ էր արվել, քանի որ կասկածվում էր փողերի լվացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ