News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012»-ի ընթացքում ( տեղի կունենա 2012 թ. հունիսի 15-16-ին)  կներկայացվեն նաեւ պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները:  Այդպիսի ծառայություններ մատուցում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ),  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), «Պաշտոնական Տեղեկագիրը»: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

ՊԵԿ-ը կներկայացնի հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգը եւ ապրանքների էլեկտրոնային բաց թողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ ներկայացվելու են ՊԵԿ հարկային եւ մաքսային ծառայությունների վերջերս թողարկված պաշտոնական ինտերնետային կայքերը:

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կներկայացնի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը:

Ֆորումի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏելը» (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ