News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

«Ավստրիական ավիաուղիներ» եւ Best Western Congress Hotel ընկերությունները, արձագանքելով քաղաքապետարան-բիզնես կառույցներ համագործակցության վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-ին անցկացրել են Yerevan Business Run մրցավազքը:

Միջոցառմանը նպատակը Երեւանում գործող գործարար կառույցների  ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանման ու, մասնավորապես, բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր:

Մրցավազքը մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից հատվածից: Անցնելով 2.6 կմ ճանապարհը Հանրապետության հրապարկով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով եւ Սայաթ-Նովա փողոցով` 37 ընկերությունների 111 վազորդներից Աբովյան փողոցի մեկնարկային վերջնագիծն առաջինն են հատել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վազորդները։ Երկորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Ռեսո» ապահովագրական ընկերության եւ «Իդեալ» համակարգի թիմերը:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ  հաղթող եւ մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր եւ սահմանված այլ մրցանակներ:

Ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով Երեւանի կանաչ գոտիների պահպանման հարցում մասնավոր ընկերությունների աջակցությունը` մասնակիցները նշել են, որ այսպիսով իրենք ձեռք են մեկնում ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլեւ խթանում են առողջ ապրելակերպը: Նաեւ ընդգծել են, որ մեծ բավականություն են ստացել վազքարշավից եւ հաջորդ տարի եւս միջոցառումն անցկացնելու դեպքում` սիրով կմասնեկցեն:

Նշենք, որ մրցավազքից հավաքված ամբողջ  գումարը տրամադրվելու է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը:

Տպել
Ամենաշատ