News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էր հասարակական կարգի ապահովման եւ ճանապարհային ոստիկանության ծառայությունների ղեկավար կազմը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Սաշա Աֆյանը, անդրադառնալով ճանապարհային երթեւեկության կազմակերպման խնդիրներին, նշեց, որ դրա կարեւոր բաղադրիչն են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը եւ արտաքին տեսքը, ինչը երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:

Մասնավորապես, մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաեւ գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումը բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում, վնասում քաղաքացիների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:

Սաշա Աֆյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը արդեն խիստ հանձնարարական է տվել այս ոլորտում վիճակը շտկելու վերաբերյալ, եւ խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց ողջ ծավալով իրականացնել հանձնարարականի հիման վրա մշակված գործողությունների պլանը, առավելագույնս հետեւողական լինել նման խախտումների նախականխման եւ հայտնաբերման ուղղությամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել կարգազանց վարորդներին:

Տպել
Ամենաշատ