News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կոչ է անում թուլացնել ղարաբաղյան հիմնախնդրի սրացման հետ կապված  լարվածությունը: Այդ մասին, հունիսի 11-ին, Թբիլիսիում հայտարարել է  Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: 

«Մենք հետեւում ենք իրադարձություններին եւ նշում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում կտրուկ սրվել են հարաբերություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, դա հարուցում է մեր անհանգստությունը», - նշել է նա, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Ափաթուրայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, սակայն աջակցում է Մինսկի գործընթացին:

«Մենք դեմ ենք  իրավիճակի սրացմանը, քանի որ դա տանում է դեպի նոր լարվածություն տարածաշրջանում: Մենք վեճերի խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք` կողմերի պահանջների բավարարման դեպքում», - ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ