News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի լրագրող Ելենա Ժիգուլինան «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին մեղադրել է, որ նա փակել էր իրեն իր տանը եւ ուժով պահել: Ուդալցովը պնդում է, որ Ժիգուլինան է ապօրինաբար ներխուժել իր տուն եւ էլի համապատասխան հայցով դատարան է դիմել:

Ըստ ՆՏՎ-ի վարկածի` աղջիկը ընդդիմադրի բնակարանի մոտ նկարահանում է իրականացրել, երբ Ուդալցովի մոտ են եկել խուզարկության համար: Նշվում է, որ լրագրողը բնակարան է մտել անձամբ համակարգողի թույլտվությամբ, սակայն փաստաբան Վիոլետա Վոլկովան եւ ընդդիմադրի կին Անաստասիան լրագրողուհուն մեղադրել են ապօրինի ներխուժման մեջ:

Ըստ ՆՏՎ-ի` Ժիգուլինայից փորձել են խլել տեսախցիկը եւ հեռախոսը, իսկ փաստաբանը բռնել է աղջկա ձեռքը: Ըստ այլ լրատվամիջոցների`  Ս. Ուդալցովն աղջկան փակել է բնակարանում` պահանջելով ջնջել բոլոր լուսանկարները եւ տեսագրությունները, գրում է rbc-ն:

Մինչդեռ Ուդալցովը հայտարարում է, որ նա լրագրողին թույլ չի տվել բնակարան մտնել, եւ աղջիկը ստում է: «ՆԳՆ աշխատակիցներ Բոնդարյովը եւ Դոլգոպոլովը թույլ են տվել նկարահանած նյութը հանձնել ՆՏՎ-ի աշխատակիցներին` թեեւ լրագրողի կատարած հանցագործությունների վերաբերյալ Վոլկովայի հայտարարություններին», - ասում է Ուդալցովը, նշելով, որ կատարվածը համարում է սադրանք, գրում է «fontanka.ru»-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի առավոտյան Հետաքննիչ հանձնաժողովի աշխատակիցները խուզարկել են Ալեքսեյ Նավալնիի, Իլյա Յաշինի, Քսենյա Սոբչակի, Սերգեյ Ուդալցովի բնակարանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ