News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկու տուգանք է նշանակել միլիարդատեր եւ ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ` ընդհանուր մոտ 90 մլն դոլարի չափով:

Առաջին վճռով, որով Իվանիշվիլիին տուգանել են 77 մլն դոլարով, ասվում է, որ ընդդիմադիր գործիչը 12 մլն լարիի արբանյակային ալեհավաքներ է գնել իր TV-9 հեռուստաալիքի հեռարձակման համար եւ անվճար բաժանել է բնակչությանը: Այդ գործողություններում դատարանն ընտրողների կաշառք եւ ընտրական օրենսդրության խախտում է դիտարկել:

Մյուս վճռով Իվանիշիվլիին տուգանել են 14 մլն դոլարով` իրեն պատկանող ընկերությունների 239 մեքենաները արտոնյալ գներով կուսակցության կարիքների համար օգտագործելու համար:

Երկու հայցն էլ ներկայացրել էր Վրաստանի վերահսկիչ պալատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ