News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովան հայտարարել է, որ քաղաքապետարանը կանի ամեն բան, որպեսզի օգնի Բուլղարիայի մայրաքաղաքում հայկական տաճարի կառուցմանը:

Այսօր` հունիսի 11-ին նա այցելել է հայկական եկեղեցու շինարարության վայր եւ հիշեցրել, որ քաղաքում շուրջ 15 հազար հայ է ապրում, հաղորդում է բուլղարական FOCUS գործակալությունը:

Հայկական եկեղեցու շինարարությունն սկսվել է 2006 թվականից եւ այս ընթացքում Սոֆիայի քաղաքապետարանը շինարարության համար ծախսել է 160 հազար բուլղարական լեւ:

«Դա շատ կարեւոր նախագիծ է քաղաքապետարանի համար, քանի որ Սոֆիան կրոնական եւ էթնիկ հանդուրժողականության խորհրդանիշ է»,-հայտարարել է Ֆանդակովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ