News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի թղթակցի հարցին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ բաժանելու մասին իր արած հայտարարությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին փաստեր ներկայացնելո՞ւ է, թե` ոչ:

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձագանքելով Հեղինե Բիշարյանի եւ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի ընտրություններից հետո հնչեցրած մեղադրանքներին, նշել էր, որ եթե կոնկրետ փաստեր ունեն, թող ներկայացնեն իրավապահ մարմիններին, Բիշարյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ` անդրադարձել է, թե չի անդրադարձել: Դու չգիտե՞ս, որ բաժանել են, ձեր դուռը չե՞ն թակել: Լավ է արել, ասել է: Ինձ հետաքրքիր չի, թե ինչ է ասել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բարկացած ասած Բիշարյանը եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ  «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանի ընտրություններից հետո հնչեցրած մեղադրանքներին:

«Պատգամավորներն իրենց մոտեցումների, հայտարարությունների մեջ ազատ են եւ միշտ կարող են հայտարարություններ անել, բայց ես դա չեմ համարում ՕԵԿ-ի հայտարարություն: Դա անհատ պատգամավորի հայտարարություն եմ ընդունում: Այն ժամանակ ինքը (Հեղինե Բիշարյանը-խմբ) խմբակցության ղեկավար չէր, պատգամավոր էր, նոր է դարձել խմբակցության ղեկավար: Եթե իրենք ի նկատի ունեն Հանրապետական կուսակցությանն, իրենք արդար չեն, մեղմ ասած, կոռեկտ ասած: Եթե իրենք նման տեղեկություն ունեն, թող հայտարարեն, թող ներկայացնեն իրավապահ մարմիններին եւ այն մարդիկ, ովքեր, որ կաշառք են բաժանել`պատժվեն: Թե չէ անհասցե քննադատել, խոսելն իհարկե մեր քաղաքական գործիչների մեծ մասը դրանով է զբաղվում: Եթե ինչ-որ մի հայտարարություն անում են, ինչ-որ մեկին մեղադրում են, մի քաղաքական ուժի, ճիշտ կլինի, որ անունները տրվի: Կոնկրետ ես գտնում եմ, որ եթե իրենք ունեն կոնկրետ փաստեր, թող հայտարարեն եւ իրավապահ մարմինները կզբաղվեն»:

Նշենք, որ Հեղինե Բիշարյանը եւ Իշխան Խաչատրյանը հայտարարել էին, թե խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք են բաժանել այն քաղաքական ուժերը, որոնք առավելագույն ձայներ են ստացել, կամ ինչպես իրենք էին արտահայտվել «տարել»:

Տպել
Ամենաշատ