News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից:

«Մեզ հասած լուրերով, նրան ազատել են աշխատանքից, եւ դա պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա եւ իր եղբոր՝ Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով:

ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես Էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել:

Էդուարդ Մադաթյանը երեկ չպատասխանեց մեր հարցերին, ասաց, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատեց մեր տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ «այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով», իսկ մայիսի 14-ին  ազատվել է աշխատանքից: Ի դեպ, Է. Մադաթյանն ու Արմեն Երիցյանը բավական ջերմ ընկերական հարաբերություններ ունեն կամ՝ ունեին»,- գրում է «Հրապարակը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ