News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լավատեղյակ աղբյուրների համաձայն`ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին անորոշ վիճակում է`կապված հունիսի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների եւ քվեարկության հետ: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը: 

«ԱԺ նախագահի անհանգստության պատճառն այն է, թե  այդ քննարկումների ժամանակ ինչպես իրեն կդրսեւորի եւ ինչպես կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հիշեցնենք, որ տարածված կարծիքի համաձայն` Հ. Աբրահամյանը ԱԺ նախագահ է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությունների արդյունքում եւ պատասխանատվություն է ստանձնել մինչեւ նախագահական ընտրությունները թույլ չտալ, որ ԲՀԿ-ի գործունեությունը դուրս գա վերահսկողությունից: Այդ է պատճառը, որ նա անընդհատ հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ  «պառլամենտում շատ համերաշխ իրենց պայմանավորվածությունները պահելու է»: Այնուամենայնիվ, Հ. Աբրահամյանը մտավախություն ունի, որ ԲՀԿ-ն վերջին պահին կորոշի ներկայանալ որպես ընդդիմադիր եւ կոշտ քննադատության ենթարկել կառավարության ծրագիրն ու դեմ քվեարկել: Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թեեւ քննադատել է Կառավարության 2007-2012 ծրագրի կատարումը եւ թերահավատություն արտահայտել նույն կազմով հաջորդ ծրագրի հաջողության վերաբերյալ, սակայն չի ասել, թե ինչպես են քվեարկելու Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրին,- գրում է «168 ժամը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ