News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական պաշտպանության ծրագիրը (PPRD East), որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, նախատեսում է   տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային քարտեզ ստեղծել Արեւելյան գործընկերության երկրների համար` այդ երկրներում տեխնածին եւ բնական աղետների կանխարգեկման նպատակով: Այդ մասին հայտնում է տեղեկատվական  ENPI կենտրոնը:

Էլեկտրոնային քարտեզը  հակաճգնաժամային կենտրոնների օպերատորներին, ռիսկի գնահատման մասնագետներին, հետազոտողներին  հասանելի կդարձնի երկրաբանական տվյալները, թեմատիկական քարտեզները: 

Էլեկտրոնային քարտեզը  կինտեգրվի նաեւ դիտարկման համապատասխան համակարգերին եւ ԵՄ-ի նախնական զգուշացմանը:

ԵՄ-ի Քաղաքացիական պաշտպանության ծրագիրը (PPRD East) ուղղված է Արեւելյան գործընկերության վեց երկրների ներուժի ամրապնդմանը եւ ուժեղացմանը ԵՄ-ի հետ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) ` տարերային աղետների արձագանքման եւ կանխարգելման ոլորտում: Ծրագրի ընդհանուր բյուջեն (2010- 2013 թթ.) կազմում է 6 միլիոն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ