News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մինչեւ նոյեմբեր կվերանայվի բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը, որոշ մասնագիտություններ կկրճատվեն, որոշները` կավելանանա, կլրամշակվեն, որպեսզի պետության կողմից ճանաչված մասնագիտությունները համապատասխանեն աշխատաշուկային:  Այս մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ այն ժամանակ կատարված մասնագիտական տարանջատումը համարժեք էր տվյալ ժամանակաշրջանի աշխատաշուկային, բայց ժամանակը գնում է առաջ, որոշ մասնագիտություններ մահանում են, նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս:

Ըստ Աշոտյանի` տնտեսագիտական եւ մի շարք այլ մասնագիտությունների նկատմամբ ընդհանրապես պահանջարկ չկա, ոչ էլ աշխատանք կա, դրանց փոխարեն կմտցվեն մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ: Նա կարեւորեց գործատուի եւ ուսումնական հաստատության կապը` նշելով, որ դա ամենակարճ ճանապարհն է մասնագիտությունները աշխատաշուկային հարմարացնելիս:

Անդրադառնալով ավարտական քննություններին` նա նշեց, որ այս տարի եւ ուսանողները, եւ դասախոները գոհունակությամբ են արձագանքել արված փոփոխություններին` ձայնագրություն, տեսագրություն եւ բողոքարկման հնարավորություն: Ի դեպ, նախորդ տարի Հայաաստանում երկու կիսամյակների արդյունքներով  բուհերից դուրս է մնացել շուրջ 1500 ուսանող:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ