News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ եւ բրիտանացի աստղագետները պնդում են, որ Տիեզերքը գոյություն է ունեցել դեռ այսպես կոչված «Մեծ պայթյունից» առաջ, որը պայմանականորեն համարվում էր Տիեզերքի ստեղծման սկիզբը:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Փենրոուզն ու աստղագետ Վահե Գուրզադյանն իրենց ապացույցները կառուցում են Տիեզերքի ռադիացիոն ֆոնի լուսանկարների վերլուծության վրա: Ուսումնասիրություններն արվում են 2001թ. արձակված «Միկրոալիքների անիզոտրոպիայի հետազոտության Ուիլքինսոնի անվան զոնդը» (WMAP):

WMAP-ը վերլուծում է Մեծ պայթյունի «արձագանքը»` միկրոալիքային ֆոնային տիեզերական ճառագայթումը: Երեք տարի առաջ WMAP-ը  Տիեզերքի տարիքը գնահատել է 13,7 միլիարդ տարի:

Ռոջեր Փենրոուզի եւ Վահե Գուրզադյանի խոսքով, իրենց հաջողվել է գտնել կոնցենտրիկ շրջանների 12 օրինակներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ինտենսիվ ճառագայթման հինգ օղակներից, գրում է The Daily Mail-ը:

Ըստ «ցիկլային տիեզերագիտության» տեսության, որ առաջ է քաշել Փենրոուզը, Տիեզերքի պատմությունը շատ ավելի հին է, քան առ այսօր համարվում էր: Փաստացի այն բաղկացած է իրար հաջորդող իրադարձություններից, նախ գերզանգվածեղ «սեւ անցքը» կուլ է տալիս Տիեզերքը` ահռելի էներգիա կուտակելով, ինչին հաջորդել է Մեծ պայթյունը:

1988թ. Փենրոուզը արժանացել էր իսրայելական Վուլֆի մրցանակին` Տիեզերքի ծագմանը նվիրված հետազոտությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ