News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մորնինգսթարի թեկնածության հարցով քննարկումները Սենատին հնարավորություն կտան հասկանալ, թե իրականում ինչ է ընկած ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների հիմքում, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեն կքննարկի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության հարցը:

«Այդ լսումները Սենատին հնարավորություն կտան լույս սփռել այն հարցի վրա, թե իրականում ինչ է ընկած հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմքում: Պատրա՞ստ է վարչակազմը վճռականորեն վիճարկել Բաքվի սպառնալիքներն ու ագրեսիան, թե՞ դա պարզապես լինելու է Իլահամ Ալիեւի ռազմական էսկալացիայի աջակցության շարունակություն եւ երթ դեպի պատերազմ»,-հայտարարել է Համբարյանը:

Նշենք, որ Ռիչարդ Մորնինգսթարը Եվրասիայում էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ է 2009թ. ապրիլից: Մինչ այդ նա իրավունք է դասավանդել Հարվարդում եւ Սթենֆորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ