News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե մենք ապրեինք ժողովրդավարական պետությունում, Վարդան Օսկանյանին ԱԱԾ հրավիրելու հանգամանքը կարող էր դիտարկվել որպես օրինական գործընթաց, բայց ներկա պայմաններում դա կարող է նաեւ քաղաքական հետապնդում լինել: Այս մասին, այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե գուցե այդ քայլով փորձ է արվում Օսկանյանին չեզոքացնել  որպես նախագահի հավանական թեկնածու, Զուրաբյանն արձագանքեց. «Այսօր այդքանը, եթե կարիք լինի հավելյալ հայտարարությամբ հանդես կգանք»:

Հարցին, թե ՀԱԿ-ն ունի՞ նախագահի իր թեկնածուն, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք նման կարեւորագույն որոշում ընդունելու ենք այն ժամանակ, երբ նախատեսված է: Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է եւ մնում է ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Եթե հարցը դնենք այնպես, թե ով կարող է հաղթել բռնապետությանը, ապա պետք է փնտրել հետեւյալում, ով կարող է իր շուրջ համախմբել քաղաքացիներին, հ/կ-ներին, քաղաքական ուժերին: Եւ այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանն այլընտրանք չունի»:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ըստ որի ինքը ՀԱԿ-ի պատգամավորների հետ նպատակահարմար չի գտնում հանդիպել, քանի որ ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, ՀԱԿ անդամն ասաց, որ դա սեփական վախկոտությունը հաղթահարելու անհեթեթ փորձ է: Նրա խոսքով, եթե վարչապետը երեխայի խռովկանությունը դներ մի կողմ եւ այցելեր իրենց խմբակություն, իրենք դուրս չէին անի եւ, եթե հիմա էլ որոշի գնալ, ապա կընդունեն, քանի որ քաղաքակիրթ մարդիկ են:

Միաժամանակ, ըստ Զուրաբյանի, ժողովրդի կողմից չընտրված կառավարությունը չի կարող ժողովրդի շահերից գործել, հետեւաբար դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ