News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարարության ոսկեզօծ դահլիճում կայացել է Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» («Los ian en el arte argentine contemporaneo») գրքի շնորհանդեսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին ներկա են եղել Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, ինչպես նաեւ արգենտինյան իշխանությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ կառույցների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ:

Էրնան Լոմբարդին իր ելույթում կարեւորել է նման գրքի հրատարակումը, ինչպես նաեւ ներկաների հետ կիսել վերջերս Հայաստան կատարած այցի տպավորությունները:

Դիանա Տեր-Կարապետյանը, ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը եւ գաղափարը, նշել է, որ այն կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Բուենոս-Այրես կատարած այցի ընթացքում:

Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարեւորել է նման նախաձեռնությունները: Նա, մասնավորապես, նշել է այն բարենպաստ պայմանները, որ թույլ են տվել մեր հայրենակիցներին լիովին ինտեգրվել արգենտինյան հասարակության մեջ եւ ինքնադրսեւորվել նաեւ արվեստի բնագավառում:

Շնորհանդեսի գեղարվեստական հատվածում ելույթ են ունեցել արգենտինահայ երգիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ