News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. ամառային շրջանում Վերոնայի հռոմեական դարաշրջանի բացօթյա թատրոնում ամենամյա կազմակերպվող «Teatro Romano-Verona 2013» մշակութային միջոցառումների շարքի մեջ ներառել հայկական երաժշտության երեկո:

Վերոնայի քաղաքապետը հավաստիացրել է, որ կցուցաբերի ամենայն աջակցություն հայկական երաժշտության երեկոյի կազմակերպման հարցում:  

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն Վերոնայի եւ Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցություն    հաստատելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հրավիրել է Ֆլավիո Տոզիին այցելել Հայաստան:

Տպել
Ամենաշատ