News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր` հունիս 12-ին, ընդունել է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյուն Քահանեի գլխավորած պատվիրակությանը: NEWS.am-ին Գյուղնախարարությունից հայտնեցին, որ նախարարը պատրաստակամություն է  հայտնել օժանդակել Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO)   պատվիրակությանը:

«2004 թվականից սկսելով համագործակցությունը FAO – ի հետ իրականացվել է 50 – ից ավելի ծրագիր եւ դրանցից որեւէ մեկը չի կարելի թերագնահատել իրենց կարեւորությամբ:Վերջին երկու տարում մեր համագործակցությունը նոր փուլ թեւակոխեց: Համոզված եմ , որ այն ավելի կխորանա եւ առարկայական կդառնա FAO  -ի եւ գյուղատնտեսության նախարարության միջեւ կնքված քառամյա աջակցության ծրագրից հետո», - շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` նշել է Սերգո Կարապետյանը:

Իր հերթին Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO)   պատվիրակության ղեկավար Մեթյուն Քահանեն, մանրամասնելով իր ղեկավարած առաքելության գործառույթները, նշել է, որ ներկայում իրենց նպատակն է տեսնել իրականացված ծրագրերի գործնական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա: Իսկ հիմնական առաքելությունը կկայանա օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ