News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թել-Ավիվում էվակուատորը տարել է մեքենան, որում քնած երեխա է եղել: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, մեքենայում քնած է եղել երկրում հայտնի գործարարի որդին:

Դայակը երկու երեխաների հետ միասին տուն է վերադարձել, որոնցից մեկին տարել է տուն, երկրորդին քնած թողնելով մեքենայի հետին նստատեղին:

Երբ մի քանի րոպե անց նա վերադարձել է, նկատել է, որ էվակուատորը տանում է մեքենան: Նա ոստիկանություն է կանչել, փողոցից պատահական մեքենա կանգնեցրել եւ գնացել կայանատեղի, որտեղ տանում են էվակուացված մեքենաները:

Այդ ողջ ընթացքում երեխան քնից չի արթնացել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ժամանած ոստիկանները ձերբակալել են էվակուատորի վարորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ