News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվում հրդեհ է բռնկվել ափին կայանված, Իրանին պատկանող Niloufar Abi բեռնանավում:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը` վկայակորելով Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, հրդեհը տարածվել է 60 քմ տարածում:

Բռնկումը տեղի է ունեցել մետաղական շլակով բունկերում, որը բերվել է Baku Steel Company ընկերության համար: Բեռնանավի մնացած մասը պաշտպանված է հրդեհից:

Հրշեջները շարունակում են մարել կրակը` ազոտի կիրառմամբ, նավի մոտ հերթապահություն է իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ