News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում ներկայում շահագործվում է երթուղային տաքսիների 115  երթուղի, սակայն դրանց թիվը կրճատվելու է մինչեւ 76-ի: Այդ մասին, այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` նման դրույթ է նախատեսված Հայաստանի տրանսպորտի զարգացման հայեցակարգում: Սակայն, ըստ Ա. Պողոսյանի, հայեցակարգը չի մանրամասնում, թե երբ ու ինչպես պետք է տեղի ունենա երթուղային տաքսիների թվի կրճատումը, հետեւաբար`«դա նմանվում է Հարուն Ալ Ռաշիդի հեքիաթին»:

Բացի այդ` Երեւանի գլխավոր հատակագծով միկրոավտոբուսների մասնաբաժինը ընդհանուր տրանսպորտում նվազեցվելու է մինչեւ 19.2%, իսկ Երեւանի գլխավոր հատակագիծը օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է: Ա. Պողոսյանի տեղեկացմամբ` ներկայում միկրոավտոբուսների տեսակարար կշիռը հասնում է 70%-ի, ու թեեւ առկա է դրա նվազման միտում, սակայն գործընթացը շատ դանդաղ է ընթանում:

Ա. Պողոսյանը նշեց, որ երթուղային տաքսիները շահագործող ընկերությունների սեփականատերերը (հասարակությանը հայտնի են որպես «գծատերեր») սկսել են վախեցնել տրոլեյբուսների եւ ավտոբուսների վարորդներին` երեկոյան 19:00-ից հետո երթուղի դուրս չգալու պահանջով: Իսկ անհնազանդներին պարզապես ծեծի են ենթարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ