News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան գործով Պետական վերահսկիչ խորհրդի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են հասարակությանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրահանգով իրականացված ուսումնասիրության արդյունքում Պետական վերահսկիչ պալատի կազմած զեկույցում նշվել է, որ Թուրգութ Օզալի մահը կասկածելի է։  Զեկույցում շեշտվել է, թե անհրաժեշտություն կա բացել նրա գերեզմանը եւ դիակը դատաբժշկական փորձաքննության ենթարկել։

Նշենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել:

Հիշեցնենք, որ  մի շարք թուրգ դիվանագետներ պնդում են, թե ժամանակին Թուրգութ Օզալը ցանկացել է լուծել Հայոց ցեղասպանության հարցը եւ նույնիսկ հետքրքրվել պաշտոնյաներից, թե Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան որքան փոխհատուցում է վճարելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ