News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոլանդական ING բանկը ԱՄՆ-ին ռեկորդային  619 միլիոն դոլար տուգանք կվճարի: Դա ամենախոշոր տուգանքն է, որը երբեւէ դրվել է ֆինանսական կազմակերպության վրա պատժամիջոցների ռեժիմի խախտման համար: 

Բանկը մեղադրվում է ամերիկյան բանկերի միջոցով 1,6 միլիարդ դոլար ապօրինի փոխանցում կատարելու մեջ այն պետությունների հաճախորդների հաշիվներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել` Կուբայի եւ Իրանի: Ընդ որում, բանկն այդ փոխանցումների տեղեկատվությունը թաքցրել էր, հայտնում է «Նեդվիժիմոստ Ռոսիի»-ն:

Դա արդեն չորրորդ բանկն է, որի նկատմամբ ամերիկյան իշխանությունները պատժամիջոցների խախտման համար տուգանել են:

Ավելի վաղ տուգանքներ են վճարել Credit Suisse, Barclays եւ Lloyds բանկերը այն ընկերությունների հետ գործարքների համար, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին ընդունվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ