News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում պողպատաձուլման գործարանում պայթյուն է որոտացել. տարբեր հաշվարկներով զոհվել է 11-16 բանվոր:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունիսի 13-ին, Վիշնակհապատնամ քաղաքի ձեռնարկությունում, որը Հնդկաստանի խոշորագույն պողպատաձուլական գործարանն է (Vizag steel):

Պայթյունը որոտացել է թթվածնային արտադրամասում, երբ բանվորները նոր սարքավորում էին տեղադրում, հաղորդում է Pravda.ru-ն:

Գործակալությունների մի մասը նշում է, որ զոհվել է 11 եւ այրվածքներ ստացել 16 աշխատակից, մյուս մասն էլ նշում է 16 զոհի եւ 20 վիրավորների մասին: Վիրավորների մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ուստի զոհերի թիվը կարող է աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ