News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն մյուս քաղաքական ուժերից  տարբերվում է նրանով, որ երբեք չի ասել, որ ինչ անում են փայլուն ու կատարյալ է ստացվում: Այս մասին, այսօր` հունիսի 14-ին, մամուլիս ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատագամավոր Արտակ Դավթյանը, հավելելով, որ բացասական էլ է իրենցը, դրականն էլ:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագիրը քննարկել է բոլոր խմբակցությունների հետ, բացի ՀԱԿ-ից, ինչը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գնահատել է որպես երեխայի խռովկանություն, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ միշտ պարոն Զուրաբյանն է երեխայի խռովկանություն ցուցաբերում:

ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում, որ վարչապետը կառավարության ծրագիրը չի քննարկել ՀԱԿ-ի հետ, կարծելով, որ այլընտրանք չկա: «Ի՞նչ քննարկես, եթե մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում: Նրանք հնարավորություն ունեն օգտագործելու քաղաքական ամենաբարձր ամբիոնը` ԱԺ-ն»,-ասաց նա:

Հարցին, թե կոալիցիոն նախկին գործընկերներին պատկերացնո՞ւմ է ընդդիմության դերում, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ մեզանում ընդդիմությանը պատկերացնում են պախարակողի դերում: «Յուրաքանչյուր նոր բան, որը ներմուծվում է մեր կյանք անսովոր է թվում: Բայց ինձ թվում է, որ կյանքը շատ ավելի բազմազան է եւ գունավոր, քան մեզ մոտ ձեւավորված կարծրատիպերը»,- նշեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ