News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն այսօր` հունիսի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն լուրերը, թե նշանակվելու է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար: Նրա խոսքով` այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Հարցին` թե ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում, Մ. Վարդանյանը պատասխանեց. «Վեց ժամ համբերեք` կիմանաք»: Մ. Վարդանյանն ասաց նաեւ, որ չի ուսումնասիրել «Օրինաց Երկիր» կուսակցությանն անդամագրվելու նոր կանոնները` ժամանակ չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ Մ. Վարդանյանը նախորդ կառավարությունում տրանսպորտի եւ կապի նախարար էր նշանակվել ՕԵԿ մանդատով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ