News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում գործարար միջավայրն ավելի բարենպաստ լինի, ապա ամերիկյան ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին, Երեւանում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: 

«Մրցակցություն, սահմանափակումներ եւ լուծումներ» թեմայով համաժողովի ժամանակ ներկաներից մեկը հարց ուղղեց, թե որքանո՞վ է մրցակցային միջավայրը Հայաստանում նպաստում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչին ԱՄՆ դեսպանն ասաց, որ բազմաթիվ ամերիկացիներ Հայաստանում օգնության լուրջ ծրագրեր են իրականացրել, հուշարձաններ ու եկեղեցիներ են վերանորոգել, սակայն ներդրումային ակտիվությունը մեծ չէ: Հիմնական խոչընդոտը, ըստ դեսպանի` անկանխատեսելիությունն է, անհստակությունը, հատկապես` մաքսային եւ հարկային ոլորտներում: Բացի այդ` ամերիկյան ընկերությունները կարեւորում են օրենքի գերակայությունը: Ըստ դեսպանի` հատկապես մաքսային ոլորտում անկանխատեսելիությունը չի քաջալերում ամերիկյան գործարարներին` Հայաստանում ներդրումներ անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ