News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետերբուրգյան «Պուլկովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը փորձում էր ձեռքի պայուսակում ատրճանակ պահած Մոսկվա թռչել: 

Ուղեւորն զգալի շփոթվել է մետաղական որոնման սարքի զննումն անցնելիս, ինչն էլ գրավել է  ոստիկանության աշխատակիցների ուշադրությունը:

Զննման արդյունքում ուղեւորի ձեռքի պայուսակում ատրճանակի նման իր է հայտնաբերվել` 6 փամփուշտ ունեցող փամփշտակալով: 

Փորձաքննությունը հաստատել է, որ  զենքը հրազենային է, իսկ փամփուշտները զինամթերք են, հայտնում է «Ռոսբալտը»:

Պարզվել է, որ ձերբակալված 28-ամյա տղամարդը Հայաստանի քաղաքացի է եւ ներկայումս ապրում է Տուլայի երկրամասում:

«Պուլկովո» նա ժամանել էր, որպեսզի  Մոսկվայի երեկոյան չվերթի տոմս ձեռք բերեր:

Ձերբակալվածը պնդել է, որ չի իմացել ծանրոցի պարունակության մասին, որը նրան տվել էր ընկերը Մոսկվա տանելու համար, զենքը գտնվել է  բջջային հեռախոսի տուփում` փակ վիճակում: Ծանրոցը նա պետք է Մոսկվա տեղափոխեր  եւ տար իբրեւ թե իրեն անհայտ մարդու: Տղամարդը ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ