News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիովին պարզ չէ, թե ինչ ի նկատի ուներ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը միջադեպերի քննության մեխանիզմների մասին խոսելիս: Այդ հայտարարությունը կարելի է ընկալել երկակի կերպով: Այդ մասին հայտարարեց քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ինչպես հաղորդել է ադրբեջանական մամուլը, Մամեդյարովը հայտարարել էր, որ այդպիսի մեխանիզմներ հնարավոր կդառնան միայն այն դեպքում, եթե «հայկական զորքերը սկսեն լքել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

Քաղաքագետի խոսքով, հայտարարությունը կարելի է հասկանալ երկու իմաստով, Բաքվում իրոք համաձայն են  այդպիսի մեխանիզմների ձևավորելուն և ստեղծում են տեղեկատվական ֆոն, և որ Բաքուն համաձայն չէ այդ մեխանիզմներին և դա դիվանագիտական պատասխան է : Որովհետև ակնհայտ է, որ հայկական զորքերը երբեք չեն լքի Ղարաբաղը, ընդգծեց Ս. Մինասյանը: Նրա կարծիքով, այդ հայտարարությունը կարող է գնահատվել որպես ադրբեջանական կողմի պատրաստակամության բացակայություն` քննարկելու միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ