News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Բաղյան փողոցի թիվ 7 շենքի մոտ մայթեզրի էլեկտրասյանն է բախվել «ՎԱԶ-21110»  մակնիշի  ավտոմեքենա: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցի թիվ 2/8 հասցեի մոտ  «Լեքսուս LX-470»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել «Օպել Վեկտրա»-ի: Բախման հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 14-ին, ժամը 23.00-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 23-րդ կմ-ին  «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան, անցնելով ճանապարհի միջնամասում գտնվող կանաչապատ գոտին, դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի: «Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 14-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 16-րդ կմ-ին «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից եւ բախվել հողաթմբին: Պատահարի հետեւանքով 3 ուղեւորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ