News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանյան ջրաշխարհի աշխատանքը ընդհանուր ոչինչ չունի մայրաքաղաքի հյուսիսային թաղամասերի ջրամատակարարման հետ:

Այդ մասին, այսօր` հունիսի 15-ին, լրագրողներին հայտարարել է «Երեւան ջուր» ՓԲԸ-ի հաղորդակցման եւ  սպառողների հետ կապի  վարչության ղեկավար Գագիկ Մարգարյանը: Ըստ նրա`  ջրաշխարհն օգտագործում է ոռոգման ջուր: «Խմելու ջուրն օգտագործվում է միայն  ջրաշխարհի տարածքում ընդհանուր խմելու համար, եւ, բնականաբար, կազմում է միայն օգտագործվող ջրի փոքր մասը», – բացատրել է Մարգարյանը: «Մյուս կողմից, այժմ ջրաշխարհում աշխատում է  նաեւ ձմեռային ատրակցիոնը: Սակայն ձմռանը Նոր Նորքի ջրամատակարարումը չի ընդհատվում»:

Նորքի զանգվածների ջրամատակարարման խնդիրը կարող է կապված լինել Կենդանաբանական այգու ձորի ջրօգտագործման հետ, որտեղ խմելու ջուրը կարող է օգտագործվել այգիները  ջրելու համար, մեկնաբանել է Մարգարյանը:  Բացի դրանից, հիշեցրել է նա, 2010 թվականի վերջին ընկերությունն ավարտել է ջրամատակարարման  նոր գծի կառուցումը Կաթնաղբյուրից մինչեւ Երեւանի կենտրոն` որպես նոր այլընտրանքային գիծ:

«Երեւան ջուր» ՓԲԸ –ն (ֆրանսիական  «Veolia Generale des Eaux» ընկերության դուստր-ձեռնարկությունը)  Երեւանի ջրամատակարարման եւ կոյուղատար համակարգի օպերատորն է 2006-2015 թթ. ժամանակահատվածում` ըստ 2005 թվականի դեկտեմբերին Հայաստանի եւ «Veolia»-ի միջեւ կնքված պայմանագրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ