News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունն սկսել է իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել նոր` հոսթինգային ծառայություններ` e-mail hosting եւ web-hosting: Այդ մասին NEWS.am-ին ասաց «ԱրմենՏելի» հաճախորդների ծառայության պետ Բուրաստան Մովսիսյանը:

Այլ խոսքով` «ԱրմենՏելը» բիզնեսին առաջարկում է տարածք, որտեղ կարելի է տեղադրել բոլոր տեսակի վեբ-ռեսուրսները: Դրա շնորհիվ ընկերությունը ձերբազատվում է սերվերներ կամ այլ սարքավորումներ ձեռքբերելու, կամ սերվերը արտասահմանում տեղադրելու կարիքից: Բ. Մովսիսյանը հավաստիացրեց, որ «ԱրմենՏելի» սերվերային տնտեսությունն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները` անվտանգ ու հուսալի սպասարկում իրականացնելու համար: Մասնավորապես` «ԱրմենՏելի» համապատասխան տարածքն ունի ռեզերվային ինտերնետ, ռեզերվային էլեկտրամատակարարում, պատշաճ օդափոխություն (ցածր ջերմաստիճանի պահպանման նպատակով), անվտանգության պատշաճ մակարդակ: Ըստ Բ. Մովսիսյանի` մինչ այժմ «ԱրմենՏելի» սերվերների վրա իրականացված որեւէ հաքերային հարձակում հաջողություն չի ունեցել:

Տպել
Ամենաշատ