News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր` հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ին Արագածոտնի թղթակիցը, Արագածի տարածաշրջանում գտնվող Ծիլքար գյուղի մոտակայքում միմյանց են բախվել «ԳԱԶ-31029» մակնիշի  39 ԼԼ 641 համարանիշի եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի  07 ՍԼ 606 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, Սպիտակի բժշական կենտրոն են տեղափոխվել «ԳԱԶ-31029»-ի վարորդ, Սպիտակ քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Առաքելյանը եւ ուղեւորներ, նույն քաղաքի բնակչուհիներ` 30-ամյա Քրիստինե Գեւորգյանը եւ 36-ամյա Ֆլորա Ղազարյանը:

«Տոյոտա Պրադո»-ի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց: Տուժածների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

NEWS.am-ի թղթակցի տեղեկություններով, «Տոյոտա Պրադո»-ի վարորդը Վանաձորում հայտնի «Շիկ» անվամբ նվերների խանութ-սրահի  սեփականատերն է:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ