News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի Լոհգիլպհեդ քաղաքի տեղական խորհուրդն ու դպրոցի ղեկավարությունն արգելել են իննամյա աշկերտուհի Մարթա Փեյնին իր բլոգում  հրապարակել դպրոցական սննդի լուանկարները:

Ինչպես հաղորդում է Daily Record-ը, փոքրիկ աղջիկն օնլայն օրագիր է սկսել պահել 2012թ. սկզբից, որտեղ նա գրել է , թե ինչ են ուտում դպրոցական ճաշարանում եւ տեղադրել սնունդի լուսանկարները` մեկնաբանություններ անելով  դրանց որակի մասին եւ գնահատելով տասը բալանաց համակարգով:

Կարճ ժամանակահատվածում Մարթայի բլոգը հիթ է դարձել, ավելի քան 2մլն դիտում է գրանցվել, հաղորդում է  NEWSru.com-ը:

Այն բանից հետո, երբ Մարթայի նշումները հայտնվել են ԶԼՄ-ներում, տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել են աղջնակի «վիկիլիքսյան» գործունեությունը: Միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ