News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գերագույն դատարանը էվթանազիայի արգելքը հակասահմանադրական է ճանաչել:

Դատարանը վճռել է, որ անբուժելի հիվանդ Գլորիա Թեյլորը կարող է ինքնակամ հեռանալ կյանքից` դիմելով բժիշկների օգնությանը:

Միաժամանակ պարտադիր պետք է պահպանվեն մի քանի պայմաններ: Մասնավորապես, բժիշկները հիվանդին պետք է ցույց տան հիվանդության  ախտորոշումը, դրա ընթացքը, իրազեկեն բուժման առկա միջոցների եւ դրանց ընդունման հեռանկարների մասին, գրում է gazeta.ru-ն:

Դատավորը վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելը որոշել է հետաձգել մեկ տարով, որպեսզի Կանադայի խորհրդարանը կարողանա օրենսդրությունում նման փոփոխոթյուն կատարել:

Դաշնային իշխանությունների ներկայացուցիչն ասել է, որ կհասնի դատարանի որոշման վերանայմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ