News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գաբալայի ՌԼԿ-ն Ռուսաստանին պետք չէ եւ Մոսկվային ենթարկելու գործիք է Բաքվի ձեռքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան Քաղաքական եւ ռազմական անալիզի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը` մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե Գաբալայի ՌԼԿ-ի ռուս սպաներին խնդրել են Ադրբեջանի տարածքից դուրս բերել կանանց, ծնողներին, երեխաներին եւ այլ ազգականների:

«Ես հուսով եմ, որ Ռուսաստանը ի վերջո կդադարեցնի ռազմական տեսանկյունից այդ անօգուտ օբյեկտի վարձակալումը, որը նրան պետք չէ: Գաբալայի ՌԼԿ-ն ծառայում է միայն Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար»,- ընդգծել է փորձագետը:

Հարցին, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի արձագանքը նման զարգացման դեպքում, Խրամչիխինը հայտարարել է, թե Բաքվին դա, միանշանակ, դուր չի գա: «Բայց չեմ կարծում, թե Մոսկվա-Բաքու հարաբերությունների խզման պատճառ կդառնա»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ բանակցում են վարձավճարի շուրջ, Ադրբեջանը պահանջում է 300 մլն դոլար տարեկան ներկայումս գործող 7 մլն դոլարի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ