News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուղեւորվել է Մեքսիկա «մեծ քսանի» գագաթաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա Լոս Քաբոս քաղաքում հունիսի 18-19-ին: 

G20-ի սկսվելուց առաջ տեղի կունենա Բարաք Օբամայի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունները կտեւեն կես ժամ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները եւ միջազգային խնդիրները: ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հաջող համագործակցում են  Աֆղանստանի, Իրանի եւ միջուկային զինաթափման հարցերում, գրում է  «Ռոսիսկայա գազետան»:

Ռուսական կողմը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը կքննարկի նաեւ ՀՀՊ-ի թեման եւ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից  ճնշվող այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, G20 գագաթաժողովը նվիրված կլինի ոչ միայն եվրոպական տնտեսական ճգնաժամի թեմային, այլեւ համաշխարհային տնտեսության զարգացման որոշակի միջոցների քննարկմանը: Գագաթաժողովում ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՀ-ի բարեփոխությունը եւ իրավիճակը եվրագոտում:

Գագաթաժողովի սկսվելուց առաջ տեղի կունենա ԲՐԻՔՍ-ի պետությունների ղեկավարների հանդիպում, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

G20-ի ավարտին, ինչպես սպասվում է, նրա մասնակիցները կընդունեն  ամփոփիչ հռչակագիր եւ կանցկացնեն իրենց մամլո ասուլիսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ