Փարիզում այսօր` հունիսի 18-ին, նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Որոշ տվյալներով, հանդիպման նպատակն է նախապատրաստել հանդիպում բարձր մակարդակի վրա:
Ավելի վաղ Հայաստան եւ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպման ընթավքում կներկայացվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ: