News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Առողջապահության ոլորտում մեծ անելիքներ կան, պետք է այնպես անել, որ մարդիկ չվախենան հիվանդանալուց; Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, հայտարարեց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին, նույնպես շեշտեց, որ ոչ բոլոր քաղաքացիներն են դիմում բժշկի` ֆինանսական խնդիրների պատճառով; Վարչապետը խոստացավ առողջապահության ոլորտին «պատշաճ» ֆինանսավորում ապահովել, որպեսզի բժշկական օգնությունը դառնա մատչելի:

Ներկայացնելով Դ. Դումանյանին` Տ. Սարգսյանն ասաց, որ նա ոչ միայն հայտնի մարդ է առողջապահության համակարգում, այլեւ քաղաքական գործիչ, հանդիսանում է հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել