News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Վստահության այն հսկայական վարկը, որ ստացել ենք ընտրողներից` կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Այդ մասին այսօր` հունիսի 18-ին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀ կառավարության արտահերթ նիստում: «Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա: Ճիշտ հակառակը` մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել»,- ասաց Սերժ Սարգսյանը` կառավարության անդամներին կոչ անելով աշխատել անձնուրաց եւ պարտքի մեծ զգացումով:

Նախագահը նշեց, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ունենք որակապես նոր, անհամեմատ ավելի բաց հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ կառավարության անդամների թե պաշտոնավարման, թե կենցաղավարման քայլերին ամեն պահի հետեւելու են ոչ միայն նախագահն ու խորհրդարանը, այլեւ ողջ հասարակությունը:

«Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել, դա պայմանավորված է ծրագրերի եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ: Սակայն սա չի նշանակում, որ հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից»,- ասաց Ս. Սարգսյանը:

Նախագահը կառավարության անդամներին հիշեցրեց, որ քաղաքացիներին փոփոխություններ են խոստացել, որոնք կբարելավեն կյանքի որակը, ու այդ փոփոխությունները չպետք է ուշանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ