News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրացական ընդդիմությունը պնդում է, որ Ասպինձայի Խերթվիսիում կառուցվում է ոչ թե հիդրոէլեկտրակայան, այլ ատոմակայան:

Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խաղաղ ատոմը նվաճելու իր ցանկության մասին վաղուց էր խոսում: Սակայն ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո այդ ծրագրերը հետաձգվեցին:  Տեղական ընդդիմադիրներն այժմ պնդում են, որ Վրաստանում ատոմակայան այնուամենայնիվ կլինի: Ընդ որում`նրա կառուցման  բանակցությունները  տարվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ:

Ինչպես GTimes-ին հայտնել է «Երովնուլեբի» շարժման պատվավոր նախագահ Դավիդ Սոկոլովը, բանակցությունները գաղտնի են տարվում, սակայն թուրքական կողմը պահանջում է հրապարակել դրանք եւ բացահայտ սկսել ատոմակայանի շինարարությունը: Իսկ վրացական կողմն էլ կտրականապես պահանջում է չհրապարակել այդ բանակցությունների առարկան:  «Այնտեղ արդեն իրականացվել են 50 միլիոն դոլարի աշխատանքներ… Աշխատանքն իրականացրել է ավստրիական  ընկերությունը; Օրերս  սպասվում է արդեն շինարարությունը, սակայն վրացական կողմը պատրաստվում է հայտարարել, որ իբր դա ատոմակայան չէ, այլ հիդրոէլեկտրակայան»:

Բնապահպանական իրավունքի կենտրոնի ղեկավար Նիկոլոզ Մժավանաձեն նշել է, որ  հաճախ երկրի իշխանությունները որեւէ վիճահարույց գաղափար են առաջ քաշում, փաստորեն  ստուգելով, թե որքան է դրան պատրաստ հասարակությունը, եւ չի բացառել, որ այժմ նույնն է տեղի ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ