News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը Սիրիայում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության մասին միասնական դիրքրոշման են եկել, հաղորդում են ամրիկյան ԶԼՄ-ները:

G-20-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Օբաման եւ Պուտինն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում տարձայնություն  առաջացնող բոլոր հարցերին. «Մեզ հաջողվել է շփման կետեր գտնել բոլոր հարցերի վերաբերյալ»,-հայտարարել է Պուտինը:

Միաժամանակ` Օբաման նշել է, որ Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը «պայմանավորվել են բռնության դադարեցման եւ քաղաքական գործընթացի մեկնարկի մասին, որոնք կկանխեն քաղաքացիական պատերազմը:

Երկկողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ կոմյունիկեում ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները նշել են Սիրիայի ժողովրդին զարգացման իր ճանապարհն ինքնուրույն ընտրելու հնարավորության ընձեռման մասին.  «Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար մենք ցանկացած բռնության անհապաղ դադարեցման կոչ ենք անում եւ բազմակողմ աջակցություն ենք հայտնում ՄԱԿ-ի եւ ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ջանքերին: Մենք համակարծիք ենք, որ Սիրիայի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա անկախ, ժողովրդավարական ճանպարհով ընտրել իր ապագան»,-ասվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ