News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների  վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է ԱՄՆ դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումներն ստանալու համար ներկայացված փաստաթղթերի եւ դիմումների քննության ընթացքում  համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան:

Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:

Արդյունքում, մոտ 2,176,587 մլն դոլար կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջեւ, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել:

Փաստաբան Վարդգես Եղիայանը փոխանցել է նաեւ, որ այս գործով չեն վերանայվելու Հանձնաժողովի կողմից մերժված դիմումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ