News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական նավը կանգնեցվել է Շոտլանդիայի ափերի մոտ այն բանից հետո, երբ ապահովագրությունը չեղյալ է հայտարարվել բրիտանական կառավարության պահանջով:

Standard Club-ը չեղյալ է հայտարարել ռուսական Femco ընկերության բոլոր նավերի ապահովագրությունը, այդ թվում Սիրիա մեկնող Alaed նավինը: Պատճառը նավում գտնվող ենթադրյալ բեռն է:

The Daily Telegraph-ի տվյալներով, Alaed-ի վրա կան Մի-25 ուղղաթիռներ, որոնք նավը վերցրել է Կալինինգրադի նավահանգստից: Բրիտանացի պաշտոնյաները հայտնել են, որ նման բեռի ապահովագրումը հակասում է Եվրամիության պատժամիջոցներին: Ըստ թերթի աղբյուրների, նավն, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու վերադառնալ Կալինինգրադ:

Եվրամիության ներկայացուցիչներն էլ նշել են, որ մտադիր են խուզարկել Alaed նավը եւ պահանջել են, որ նավը մտնի Եվրամիության նավահանգիստներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ