News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների  զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հուսով եմ, որ Երեւանի քաղաքապետարանը հետագայում եւս արդյունավետ կաշխատի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։

Կարեւորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երեւան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։

Հանս-Յոխեն Շմիդթը կիսելով իր տպավորությունները Երեւանի եւ քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատաքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման ուղղությամբ։

«Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում»,–նշել է դեսպանը։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը զրուցել են նաեւ քաղաքապետարանի եւ գերմանական միջազգային համագործակցության «Համայնքային եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի  շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ