News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Լայն փակված աչքերով», «Դոգվիլ» ֆիլմերում նկարահանված հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանն այսօր` հունիսի 20-ին, նշում է իր 45-ամյակը:

Ծագումով ավստրալացի Նիկոլ Քիդմանը ծնվել է Հավայան կղզիներում: 14 տարեկանից նկարահանվել է հեռուստատեսությամբ, ֆիլմերում եւ սերիալներում, նրան Ավստրալիայում առավել շատ ճանաչում է բերել  «Բանգկոկ Հիլթոն» (1989) կարճ սերիալը:

Ֆիլիպ Նոյսի «Մեռած հորձանուտ» (1989) ֆիլմից հետո Քիդմանին նկատեցին Հոլիվուդում: Ռեժիսոր Թոնի Սքոթը նրան «Ամպրոպի օրերը» (1990) ֆիլմում առաջարկեց Թոմ Քրուզի սիրեցյալի դերը, գրում է «Կինոկադրը»:

2002թ. Քիդմանը «Օսկար» մրցանակ է ստացել կնոջ լավագույն դերի համար: Բացի այդ, նա երեք «Ոսկե գլոբուսի» է արժանացել (1996, 2002, 2003թթ.): Քիդմանը հայտնի է նաեւ իբրեւ երգչուհի: Նրա ձայնային տվյալները կարելի է գնահատել «Մուլեն Ռուժ» մյուզիքլում:  «Ինը» ֆիլմ-մյուզիքլում երգչուհին ինքն է կատարել  Unusual Way երգը:

Դերասանուհին երկու անգամ ամուսնացել է: Նրա առաջին ամուսինը դերասան Թոմ Քրուզն էր, երկրորդը` երաժիշտ Քիթ Ուրբանը:

Առաջին ամուսնության ժամանակ Նիկոլը երկու երեխա էր որդեգրել: Իսկ 2008թ. երկրորդ ամուսնուց դուստր էր ունեցել: Եւս երկու տարի անց լույս աշխարհ էր եկել երկրորդ դուստրը: Ճիշտ է, աղջկան ունեցել էր փոխնակ մայրը, բայց միաժամանակ նա Քիդմանի եւ Ուրբանի կենսաբանական դուստրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ