News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայտնի հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ТВ3В հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ռուս օրենսդիրներին կոչ է արել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:

Սոս Սարգսյանը, դիմելով ռուսաստանցիներին, մասնավորապես, ասել է. «Մենք ավելի քան 3 դար Ռուսաստանի հետ ենք: Հայերը միշտ հավատարիմ ծառայել են ռուսական պետականությանը, ռուս հասարակությանը, ռուսական զինված ուժերին… Մենք ազնվորեն կատարել ենք մեր պարտքը Սուրբ Ռուսիո հանդեպ… Ինձ թվում է, որ շատ ճիշտ կլինի, եթե ռուսական կառավարությունն օրենք ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ:

Դրանով մենք կամրապնդենք մեր փոխհարաբերությունները եւ եւս մեկ անգամ կընդգծենք մեր ժողովուրդների հարազատությունը… Սա միայն խնդրանք չէ, սա ձեր պարտքն է` ազնվորեն վերաբերվել այդ սարսափելի, անհավատալի գազանությանը, որոնք իրագործել են թուրքերը…»,-դերասանի խոսքն է մեջբերում «Երկրամասը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ